|
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
"Հաշվապահության և ֆինանսական կառավարման" ուսումնական կենտրոնը ստեղծվել է որպես հիմնադրամ, որը կոչված է բարձրացնելու առանձին անհատների և խմբերի մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը, մասնավորապես ֆինանսների, հաշվապահական և հարկային հաշվառման, ֆինանսական կառավարման, իրավական և այլ հարցերի ոլորտներում կրթական, խորհրդատվական, տեղեկատվական ծրագրերի իրականացման միջոցով` առանձնակի օժանդակություն տրամադրելով մեր հասարակության առավել խոցելի շերտերի ներկայացուցիչներին:
Մասնավորապես, Կենտրոնի կողմից իրականացվում է զեղչային քաղաքականություն սոցիալապես անապահով այնպիսի խավերի համար, ինչպիսիք են զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ, հաշմանդամ, կարիքավոր ընտանիքների ներկայացուցիչները:
Կենտրոնը նպատակ ունի նաև նպաստել Հայաստանի Հանրապետությունում փոքր բիզնեսի զարգացմանը` առանձնահատուկ ուսուցողական, տեղեկատվական և խորհրդատվական ծրագրերի մշակման միջոցով, հատկապես այս բնագավառի անհատ տնտեսվարողների կամ ձեռնարկությունների համար:
ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Կենտրոնի նպատակներն են`
- կազմակերպել և իրականացնել ուսումնական և խորհրդատվական ամենաբազմազան ծրագրեր` դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ, կլոր սեղաններ ֆինանսական, իրավատնտեսական, հարկային, մաքսային և այլ հարակից բնագավառներում, տարբեր խմբերի և անհատների գործնական և ուսուցողական կարիքներից ելնելով,
- տրամադրել մասնագիտական խորհրդատվություն անհատ մասնագետներին և կազմակերպություններին վերոհիշյալ բնագավառներում,
- Ստեղծել, հավաքագրել և տրամադրել բազմաբնույթ մասնագիտական տեղեկատվական ռեսուրսներ և գործնականում օգտակար ծրագրային գործիքներ, այդ թվում նաև` էլեկտրոնային տարբերակներով,
- մշտապես ընդլայնել և կատարելագործել կենտրոնի դասախոսական և խորհրդատվական անձնակազմը` ապահովելով բարձր մակարդակի, որակի ուսուցում և խորհրդատվական ծառայություններ,
- ապահովել հարմարավետ և ժամանակակից տեխնիկական պայմաններ կենտրոնի ծառայություններից օգտվող բոլոր անհատների համար,
- մշտապես կատարելագործել ուսուցման և վերապատրաստման մեթոդներն ու եղանակները` կիրառելով միջազգային լավագույն փորձն ու նորամուծությունները:
|
|
|